gototopgototop

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին այցելել է Էրեբունի արգելոց-թանգարան

Տպել

Այսօր՝ օգոստոսի 16-ին,  ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան  Էյջի Տագուչին  Հայաստանի ճապոներեն լեզվի դասախոսների ասոցացիայի նախագահ Կարինե  Քարամյանի ուղեկցությամբ այցելել  է Էրեբունի հնավայր:

Այցի ընթացքում դեսպանը ծանոթացել է Ուրարտուի պատմությանը,  ճարտարապետությանը, հայ-ֆրանսիական  արշավախմբի կողմից իրականացված հնագիտական աշխատանքների արդյունքներին:Նա առանձնակի հետաքրքրությամբ  ուսումնասիրել է ուրարտական շինությունների ծածկերի կառուցման ձևերը  և նշել,  որ,  ներկայումս Ճապոնիայում ևս կիրառվում է կառուցման միևնույն  ոճը:  Հնավայր այցելությունից հետո, դեսպան Էյջի Տագուչին, արգելոց-թանգարանի տնօրեն  Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ, եղել է նաև թանգարանում, դիտել թանգարանի մշտական ցուցադրությունը և գրառում կատարել Պատվավոր հյուրերի մատյանում: