gototopgototop

Պատանի հնագետներին տրվել են հավաստագրեր

Տպել

2017թ.  հուլիսի 8-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի 2017թ. դասընթացի մասնակիցներին տրվել են հավաստագրեր: Դպրոցի շրջանավարտներն այս տարի 20-ն են։ Երկու ամիս տևած դասընթացներն ավարտվել են հուլիսի 7-ին՝ դպրոցի տեսական և գործնական դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքների վերաբերյալ քննությամբ: Պատանի հնագետներին հավաստագրերը հանձնել են արգելոց-թանգարանի տնօրեն Գ․ Գյուրջյանը և դասընթացի ղեկավար Միքայել Բադալյանը:

Թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը, շնորհավորելով երեխաներին, իր խոսքում ընգծել է, որ այդուհետ Պատանի հնագետները դառնում են թանգարանի բարեկամները և կարող են մասնակցել ու օգտակար լինել թանգարանում կազմակերպվող միջոցառումներին: