gototopgototop

Տոնական օրերին Էրեբունի թանգարանն ունեցել է 130-ից ավելի այցելու

Տպել

2018թ. հունվարի 2-7-ը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար բաց է եղել Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

Նշված օրերին «Էրեբունի» թանգարանն ունեցել է 130-ից ավելի այցելու, որոնց գերակշիռ մասը եղել են զբոսաշրջիկներ ՌԴ-ից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Թայլանդից, արաբական մի շարք երկրներից: