gototopgototop

Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակության անդամներն այցելել են «Էրեբունի» արգելոց-թանգարան

Տպել

2018թ. մարտի 5-ին պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետարանի Արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Պատվիրակության կազմում եղել են Լիոն քաղաքի մի շարք մշակութային և հասարակական գործիչներ, ովքեր արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի հետ շրջել են «Էրեբունի» միջնաբերդում և թանգարանում:

Պատվիրակության անդամները մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի վերջին տարիներին իրականացրած պեղումների արդյունքներին, ապա դիտել թանգարանի մշտական ցուցադրությունը և իրենց տպավորություններով կիսվել  Պատվավոր հյուրերի մատյանում: