gototopgototop

ՀՀ Մշակույթի նախարար Լ. Մակունցն այցելել է Էրեբունի արգելոց-թանգարան

Տպել

2018թ. հուլիսի 29-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ Լ.Մակունցը սկզբում շրջել է «Էրեբունի» ամրոցում, ապա դիտել թանգարանի մշտականցուցադրությունը և իր տպավորություններով կիսվել թանգարանի Պատվավոր հյուրերի մատյանում։

Այցի շրջանակում Մշակույթի նախարարը ծանոթացել է «Էրեբունի» ամրոցի վերականգնման ծրագրին,ներկայացվել են արգելոց-թանգարանի ընթացիկ խնդիրները և  քննարկվել «Էրեբունի» թանգարանի ներգրավվածությունը ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնած կրթական ծրագրերին: