gototopgototop

Ծրագրեր

Տպել

images/programme2.jpg«Էրեբունի» հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման և այցելուների սպասարկման բարելավման նպատակով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը մշակել է ծրագիր, որը նախատեսում է հնավայրի ցանկապատում, Էրեբունի միջնաբերդի վերականգնում, հնավայրում սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, միջնաբերդին հանդիպակաց բլրի լանջին ամֆիթատրոնի կառուցում, թանգարանի շենքի վերակառուցում, օժանդակություն սահմանափակ կարողություններով մարդկանց և այլ: Կարդալ ավելին...

Erebuni

Հայ-ֆրանսիական համագործակցությունը

Էրեբունի քաղաքատեղիում հնագիտական ուսումնասիրությունները շարունակելու և ընդլայնելու անհրաժեշտությունից ելնելով 2008 թվականից  արգելոց-թանգարանը գիտական և տեխնիկական համագործակցություն է իրականացնում  Բրետանի (Ֆրանսիա) հնագիտական առաքելության հետ` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից 2008-2011թթ. համար արտոնված քառամյա ծրագրի շրջանակում և Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության ու Գիտական ուսումնասիրությունների ազգային կետրոնի աջակցությամբ:  Այդ համագործակցության նպատակը կողմերի միջև պարբերաբար գիտական և տեխնիկական տվյալների փոխանակությունն է` հնավայրի լավագույնս գիտական ճանաչման, հայտնաբերված և դեռևս հայտնաբերման ենթակա մնացորդների անվտանգ պահպանությունը, ինչպես նաև գիտական տվյալների հիման վրա հնավայրի ու թանգարանի հանրահռչակումը  և մշակութային ծրագրերի  խթանումը:
Այս համագործակցության առանցքում դրված են նաև հնավայրի ուսումնասիրության պատմությունը վերաբերող փաստավավերագրական նյութի ամբողջացումը և գիտակրթական նշանակության կարևորումը` մասնավորապես մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին պեղումների գործաշրջանին ներգրավելու միջոցով:
2010թ. հունիսի 7-18-ը Էրեբունի միջնաբերդում հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի աշխատանքը ամփոփվեց 2010թ. հունիսի 15-ին արգելոց-թանգարանում հրավիրված մամուլի ասուլիսում` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի, արշավախմբի հայկական կողմի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի և ֆրանսիական կողմի ղեկավար Ստեֆան Դեշամպի կողմից:

Erebuni

Կրթական ծրագրեր դպրոցականների և երիտասարդների համար

Նախաձեռնություն հանրակրթական դպրոցների համար
Հաշվի առնելով պատմամշակութային ժառանգության դերը կրթության, հասարակական համախմբվածության խթանման և քաղաքացիական հասարակության կայացման գործում` արգելոց-թանգարանը 2010թ. հանդես է եկել Էրեբունի հնավայրի ճանաչելիության բարձրացմանն ուղղված նախաձեռնությամբ` դպրոցների ուսուցիչների և դպրոցականների ակտիվ մասնակցային ներգրավմամբ:
Այդ նախաձեռնությունը հասցեագրված է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներին և նպատակ ունի.

Erebuni

Նախաձեռնություն «Ժառանգության դասարաններ»

«Ժառանգության դասարաններ» մոդելը արգելոց-թանգարանն իրականացրել է ABCconnection (Armenian Business-2-Community Connection) ՍՊԸ-ի և Կոջոյան կրթահամալիրի սաների հետ: Նախաձեռնության նպատակն է Էրեբունիի օրինակով մշակութային կրթություն ստացող երիտասարդներին ծանոթացնել պատմամշակութային վայրերի նշանակությանն ու համատեքստին` հնարավորություն ընձեռելով ըմբռնել վայրի ոգին և ստեղծագործել հնավայրի միջավայրում:  Ծրագրի 1-ին փուլում կրթարանի սաները ունկնդրել են թանգարանի աշխատակցի կողմից անցկացվող ներածական դասը, որին հաջորդել է  այցելությունը թանգարան և հնավայր: 3-րդ փուլում մասնակիցներն անցկացնում են գործնական պարապմունք հնավայրում և ստեղծագործում «Երևանի պատմության էջերն իմ աչքերով» թեմայով:
Կոջոյան կրթարանի հետ առաջին «Ժառանգության դասարանը» վարել է արգելոց-թանգարանի էքսկուրսավար Միքայել Բադալյանը: Նախատեսվում է առաջիկայում արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցասրահում  ներկայացնել կրթահամալիրի սաների աշխատանքները` ստեղծված գործնական պարապմունքի ընթացքում:

Եթե դուք ուզում եք դառնալ այս ծրագրերի մասնակից 2011թվականին`  ապա մինչև 2011թ. մարտի 1-ը կարող եք դիմել արգելոց-թանգարանի մարկետինգի սեկտորի վարիչ Կարինե Հակոբյանին. + 374 10 43 89 53