gototopgototop

Ծրագրեր

Տպել

Erebuni

Հայ-ամերիկյան  համագործակցություն


Շենգավիթ բնակատեղիում հնագիտական ուսումնասիրությունները շարունակելու և ընդլայնելու անհրաժեշտությունից ելնելով արգելոց-թանգարանը 2009 թվականից գիտական և տեխնիկական համագործակցություն է իրականացնում  ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ԱՄՆ Պենսիլվանիայի Վայդների համալսարանի մարդաբանության բաժանմունքի հետ: Այս համագործակցության շրջանակում ընթացող հնագիտական ուսումնասիրությունները և պեղումները ընթանում են պատմ. գիտ. դոկտոր, հնագետ Հակոբ Սիմոնյանի և Վայդների համալսարանի պրոֆ. Միթչել Ռոթմանի կողմից:  Համագործակցության նպատակը կողմերի միջև պարբերաբար գիտական և տեխնիկական տվյալների փոխանակությունն է` հնավայրի լավագույնս գիտական ճանաչման, հայտնաբերված և դեռևս հայտնաբերման ենթակա մնացորդների անվտանգ պահպանության, ինչպես նաև գիտական տվյալների հիման վրա հնավայրի ու թանգարանի հանրահռչակման և մշակութային ծրագրերի  խթանման նպատակով:
Համագործակցության առանցքում դրված են նաև հնավայրի ուսումնասիրության պատմությանը վերաբերող փաստավավերագրական նյութի ամբողջացումը և գիտակրթական նշանակության կարևորումը` մասնավորապես մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին պեղումների գործաշրջանին ներգրավելու միջոցով: