gototopgototop

Թանգարանային հավաքածուն

Տպել

tangaran-havaqatsu-saxavart8211

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի թանգարանային հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող 11295 հնագիտական առարկաները՝  խմբավորված 128 հավաքածուներում. այդ թվում`

  • 64 հավաքածու` Արին բերդից հայտնաբերված գտածոներ
  • 11 հավաքածու` Կարմիր բլուրից հայտնաբերված գտածոներ
  • 18 հավաքածու`  Շենգավիթից հայտնաբերված գտածոներ
  • 35 հավաքածու`   Երևան քաղաքից և Հայաստանի Վայոց ձոր, Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Շիրակ, Կոտայք մարզերից հայտնաբերված գտածոներ

Մեր թանգարանային հավաքածուն հանդիսանում է կարևոր ռեսուրս փոքրասիական, միջերկրածովյան, ասորա-միջագետքյան քաղաքակրթությունների հետ Ուրարտուի կապերը ըմբռնելու և պատմության շատ հարցեր պարզաբանելու համար: Հավաքածուից 649 իրեր ներկայացված են թանգարանի մշտական ցուցադրությունում: